Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Այսպես էլ ապրում ենք վիրտուալ ապատեղեկատվության մեջ

Այսպես էլ ապրում ենք վիրտուալ ապատեղեկատվության մեջ
13.02.2024 | 08:11

Բա ի՞նչ անեք այս 3 միլիոնանոց հանրապետությունում, որ տեղյակ լինեն՝ Նախիջևանում էլ նույն բանն է կատարվում, ինչ՝ Արցախում։

Ամբողջ երկրամասը թաղվել է մթան մեջ, ինչպես Արցախը՝ «Սև այգին» թշնամիների համար։

Արդյո՞ք մի լրագրող չկա, որ հետույքը կտրի դիվանից և ռեպորտաժ պատրաստի հարևան թշնամական հատվածի մասին, մի զինվոր կամ սպա չկա՞, որ իր դիտակետից զեկուցի այս փաստի մասին։ Հազարավոր անվտանգային պաշտոնյաներ կան, որոնք գոռոզ-գոռոզ շրջում են մայրաքաղաքում՝ բարձր աշխատավարձ ու պարգևատրումներ ստանալով։ Լավ, մի պատահական մարդ չկա՞ սահմանային շրջաններում, որ իր տեղանքից նկատած լինի այս տարօրինակ փաստը։

Չէ, հա՛, ֆեյսբուքում նստած մարդիկ չեն հավատում, որ մեկնումեկը կարող է թողնել իր տաքուկ անկյունը՝ հանուն անվտանգային կարևոր գործերի։

Ինչի՞ ենք զարմանում։ Արդեն մեկ ամիս Երևանի հարավում լույսեր են վառում մինչև երկինք, բայց մինչև հիմա հավաստի տեղեկություն չկա, թե դա ինչ է։ Մի քանի օր ամբոխն աղմկեց ու բարեհաջող մոռացավ դրա մասին։

Այսպես էլ ապրում ենք վիրտուալ ապատեղեկատվության մեջ՝ միայն արձագանքելով կեղծ ու արհեստական օրակարգերին։

Հ․Գ․ Բա չէ, Ադրբեջանը պարտադրում է կապիտուլյացիոն «խաղաղության» պայմանագիր՝ ըստ սարսափած պիղծ խեղկատակների։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2709

Մեկնաբանություններ